Լրահոս
Օրվա լրահոսը

Յըլմազը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Մաղթում եմ, որ մեր հանդիպումը լավ իրադարձությունների նախանշան դառնա»

Մայիս 04,2026 23:15 Share

«Ներկայացնելով մեր նախագահին՝ Նորին Գերազանցություն Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մենք համապարփակ և արդյունավետ հանդիպում ունեցանք Հայաստանի վարչապետ Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում, որտեղ մասնակցում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին»,- X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը:

«Նորին Գերազանցություն Փաշինյանի հետ հանդիպմանը համապարփակ կերպով գնահատեցինք մեր երկկողմ հարաբերությունները: Մենք հնարավորություն ունեցանք նաև քննարկելու տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ու կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը: Մենք նաև առանձնահատուկ ուրախ ենք, որ կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը հանգեցնում են կոնկրետ առաջընթացի:

Մենք համարում ենք, որ համագործակցության խորհրդանշական և կոնկրետ ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի վերաբերյալ այսօր ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, նույնպես կնպաստեն խաղաղության և անվտանգության կայուն մթնոլորտի ստեղծմանը:

Տարածաշրջանային խաղաղության, երկխոսության և կայունության հիման վրա մենք վճռականորեն կշարունակենք մեր մոտեցումը՝ ուղղված Հարավային Կովկասում կարգավորման առաջ մղմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը և մարդկային շփումների ամրապնդմանը: Մաղթում եմ, որ մեր հանդիպումը լավ իրադարձությունների նախանշան դառնա, և շնորհակալություն եմ հայտնում Նորին Գերազանցություն Փաշինյանին՝ իր ջերմ հյուրընկալության համար»,- նշել է Յըլմազը։

 

Թարգմանությունը՝ news.am

https://x.com/_cevdetyilmaz/status/2051279983339802710?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E2051279983339802710%7Ctwgr%5Ea1827233f370c481a4a2522a98032f8c1744a13d%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnews.am%2Fhy%2Fnews%2F1032557

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031