ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարոն նախագահ, երբ ՀՀ-ն ուներ արժանի ղեկավարներ, Արցախում հայեր էին ապրում, իսկ ձեր սիրելի Նիկոլի օրոք Արցախում խաղաղ է, բայց հայ չկա։
Բարեկամ Ֆրանսիայի Նիկոլի բարեկամ նախագահին արժե տեղեկացնել.
8 տարի առաջ, երբ ՀՀ-ն եւ ՌԴ-ն իրական դաշնակիցներ էին, Արցախը հայ ժողովրդինն էր։
Կարդացեք նաև
Իսկ ձեր՝ պարոն Մակրոն եւ պարոն Միշելի թամադայությամբ, Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Եւս մեկ հիշեցում. մինչեւ 2018-ը, երբ Հայաստանն ուներ արժանի ու պետական արժեքներ դավանող ղեկավարներ, ՀՀ-ն ՌԴ-ի օրինակելի դաշնակիցն էր ու Ֆրանսիայի վստահելի գործընկերը։
Իսկ այսօր, ձեր սիրելի Փաշինյանի ջանքերով, վեր է ածվում ՀակաՌուսաստանի ու Արեւմուտքի պլացդարմի։
Հուսամ, հունիսի 7-ին այդ կործանարար ընթացքը կկասեցվի»։


















































