Լրահոս
Օրվա լրահոսը

Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությունը ամրապնդման փուլում է. Իրանի խորհրդարանի նախագահ

Մայիս 05,2026 11:08 Share

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից «Ազատության ծրագիր» գործողության մեկնարկի մասին հայտարարությունից հետո ամերիկյան ռազմանավերը փորձել են ապահովել Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների իրականացումն՝ առանց Իրանի հետ համաձայնեցման և թույլատրության, ինչը հանգեցրել է լարվածության նկատելի աճի։

Իրանական կողմը, վերջին 24 ժամվա ընթացքում անցնելով կոշտ գործողությունների, ԱԹՍ-ներով, հրթիռներով և արագընթաց մոտորանավակներով գրոհել է ամերիկյան ուղեկցող և այլ երկրների բեռնափոխադրող նավեր, ինչպես նաև հարձակում իրականացրել ԱՄԷ-ի կարևորագույն նավթային հանգուց Ֆուջեյրա նավահանգստի վրա։

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, «X» սոցիալական ցանցի իր էջում այսօր առավոտյան գրառում է կատարել որում նշել է, որ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությունը ամրապնդման փուլում է։

«Լավ գիտենք, որ առկա իրավիճակի շարունակությունը ԱՄՆ-ի համար անտանելի է, մինչդեռ մենք առայժմ նույնիսկ չենք էլ սկսել», – նշել է Ղալիբաֆը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031