«Միասնության թևերի» թիմը վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ մայիսի 5-ին շարունակել է նախընտրական հանդիպումները Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Թիմը շրջել է վարչական շրջանի տարբեր հատվածներում, հանդիպել քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության ծրագրային դրույթները և բաժանել նախընտրական բուկլետներ։
Հանդիպումների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել։ Նրանցից մեկը, մոտենալով Արման Թաթոյանին, շնորհակալություն է հայտնել նրա գործունեության համար և նշել, որ սպասում է նրա ընտրվելուն՝ որպես վարչապետ։
«Ավտոբուսի մեջ նստում եմ այնպես, որ կանգառի Ձեր գովազդները տեսնեմ»,- ասել է քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Միասնության թևեր


















































