Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ափսոսում, Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Բելառուսի կառավարման օրինակն իմ ու իմ երկրի համար անընդունելի է». Ալեն Սիմոնյան

Մայիս 06,2026 13:19 Share

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել էր Ալեն Սիմոնյանին, որը հայտարարել էր, թե «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա եւ կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

«Չեմ մեկնաբանում, Բելառուսը Բելառուս է, Հայաստանը Հայաստան է։ Դուք կապրեի՞ք Բելառուսում։ Բելառուսը կապրի՞ Հայաստանում, ամեն մեկն իր երկիրն ունի, ես իմ երկրի պատասխանատուն եմ»,- ասաց նա։

Հարցին, թե իր հայտարարությունը չի վատացնի՞ Բելառուսի հետ հարաբերությունները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները։ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները, եւ էլի շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները։ Եվ քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է, ՀՀ համար մարդու իրավունքները կարեւորագույն արժեքներ են։ Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք մի քիչ այլ ճանապարհ են ընտրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի ափսոսում իր հայտարարության համար. «Հայաստանը ծայրագավառ չի լինելու, քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է, եւ Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանն ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայությամբ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031