Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարցեր են ՀՀ պաշտոնյաները քննարկում Միջազգային քրեական դատարանի նախագահի հետ, եթե Հայաստանը չի ցանկանում դիմել ՄՔԴ-ին՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և ՀՀ տարածքում Ադրբեջանի ոճրագործությունների հարցերով. Արտակ Բեգլարյան

Մայիս 07,2026 14:09 Share
Աջակցեք aravot.am-ին

«Արցախ միության» նախագահ, Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետաքրքիր է, թե ինչու են ՀՀ պաշտոնյաները (գլխավոր դատախազ, արտգործ նախարար) ընդունում Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն և ինչ հարցեր են քննարկում նրա հետ, եթե Հայաստանը չի ցանկանում դիմել ՄՔԴ-ին՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած ադրբեջանական ոճրագործությունների հարցերով: Ավելին, նույնիսկ խանգարում են այլ երկրներին պետական դիմում (state referral) ներկայացնել ՄՔԴ-ին այդ հարցերով:

Վերջում պարզվելու է, որ Գազայի կամ Ուկրաինայի հարցերով Հայաստանը դիմում է ՄՔԴ-ին՝ հանուն հեռավոր խաղաղության ու ցեղասպանությունների կանխարգելման, քանի որ մեր տարածաշրջանը ամենանվտանգն ու ամենախաղաղն է, իսկ ՀՀ գործող իշխանությունները՝ ամենարդարն ու ամենամարդասերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031