Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի մասին

Մայիս 07,2026 16:04 Share

«Վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում։ Այսինքն՝ իրավապահներն են բացահայտել այդ դեպքը և քննություն անում։ Ես գիտեմ լրագրողներ, որոնք իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային տեղեկատվություն են փոխանցում։ Դրա հետ կապված քրեական գործեր կան, անպատասխանատու իրավապահներին անպայման համակարգից կհեռացնենք»,- լրագրողների փաստմանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի հետ կապված սկսեց քննություն ընթանալ միայն լրագրողների բարձրացրած աղմուկից հետո, ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետո էլ լրագրողներին դիմելով նշեց․ «Բա դուք որտեղի՞ց եք իմացել այդ գործի մասին, իրավապահներն են, չէ՞, տվել։ Դո՞ւք եք գնացել։ Եթե իրավապահները չբացահայտեին, չէիք իմանա։

Հիշեք, երբ 2019 թվականին կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել, և աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, աղմուկ էին հանում՝ էդ ի՞նչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում։ Ուզում եմ հիշեցնել, որ նման դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, որոնք այդ քաղհասարակության և կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթական աստիճանը բարձրացնել։ Վախենամ՝ էդ դեպքերը շատ ավելի մեծ են, քան մենք ընդհանրապես դրանց մասին պատկերացում ունենք։ Քաղհասարակության կազմակերպություններ կան, որոնք տասնամյակներով են դրա դեմ պայքարում»

ՆԻկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031