Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ նախագահին ասել եմ՝ քարոզարշավի եմ, չեմ կարող մասնակցել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթի մասին

Մայիս 07,2026 14:25 Share

«Ապրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»,-հարցին՝ մասնակցելո՞ւ եք մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին, ՀՀ կառավարության նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Հարցին՝ արդյոք ՀՀ-ից մասնակցություն լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Արդեն հայտարարել ենք, որ քարոզարշավի ենք և մասնակցելու ենք քարոզարշավի»։

Լրագրողները փաստեցին՝ զուգահեռ մամուլի ասուլիս է տալիս Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ չի լսել այդ հայտարարությունները և ասաց․ «Զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որն ընդհանրապես թեկնածու չէ և չի էլ կարող լինել, հայտարարում է, որ ընտրություններում հաղթելու է։ Չի կարող ընտրություններում հաղթել մի մարդ, որն ընդհանրապես ոչ մի բանի թեկնածու է»։

Այն, որ ՔՊ-ի վարկանիշն անկում է ապրում, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց․ «Բոլոր հրապարակված հարցումների համաձայն՝ մեր վարկանիշը առնվազն կրկնակի ավել է ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժի վարկանիշից։ ԱԺ-ում խնդիր եմ ձևակերպել և քաղաքացիների հետ աշխատում ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը»։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031