«Նկատած կլինեք, որ դեպքը համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ տվյալի հիման վրա է պարզվել։ Նույն օրը տվյալն իրացվել է, հետո Վեդիի բաժինն իրականացրել է ձերբակալում և ձերբակալվածին հանձնել են քննչական մարմին»,- փաստմանը՝ երկու ամիս առաջ ահազանգը կար Վեդիում անչափահաս քույրերի հետ կատարվածի մասին, ինչո՞ւ չեն ձերբակալվել մանկապիղծները, օպերատիվ տեղեկություններ չեն եղե՞լ, Հաղթանակի զբոսայգում News.am-ի թղթակցի հետ կարճ զրույցում այսպես պատասխանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Լրագրողի հստակեցմանը՝ ստացվում է մանկապիղծին ձերբակալել են, սակայն քննչական կոմիտեն է նրանց ազատ արձակել, ՆԳ նախարարն արձագանքեց․ «Ձերբակալվել են, կա նախաքննություն, նախաքննությունն ունի տրամաբանություն, և ըստ այդմ՝ քայլեր են ձեռնարկել։ Մնացյալը նախարարության տիրույթում չի գտնվում»։
Փաստմանը՝ երրորդ անձն է ձերբակալվել, և հարցին՝ նրան արդեն հարցաքննե՞լ են, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Այդ գործառույթները նախարարության տիրույթում չեն։ Նախաքննական մարմինը պատեհ պահի հայտարարությամբ հանդես կգա»։
Ուղիղ միացում Հաղթանակի զբոսայգուց՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































