Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։
Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ երեկ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ): Երկուսն էլ կալանավորվել են։
Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ-ից և ՔԿ-ից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։


















































