Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ. Հայաստանի հետ ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են

Մայիս 13,2026 11:56 Share

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին «X» հարթակում գրառում է արել Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի հետ 2022-ից շարունակվող կարգավորման գործընթացի շրջանակում իրականացված վստահության ամրապնդման քայլերի արդյունքում, Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկին առնչվող բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքները 2026-ի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են։

Ըստ նրա՝ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացմանն ուղղված անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները դեռ շարունակվում են։ Գործարկված նոր կարգավորման շնորհիվ հնարավոր է դարձել, որ Թուրքիայից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Հայաստան ուղարկվող կամ նույն երթուղով տեղափոխվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։

Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարեկեցության ամրապնդման ուղղությամբ ձևավորված պատմական հնարավորության լույսի ներքո, Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության առաջմղմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031