Radar.am. Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ընդունելությունը։ Այս հայտարարությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել է Ուկրաինայի իրադարձությունների հետ։
«Ես կարող էի պատկերացնել ամեն ինչ, բացի այն, որ Երևանից կհնչեն Կարմիր հրապարակը ռմբակոծելու սպառնալիքներ», – ասել է նա՝ առանց Վոլոդիմիր Զելենսկու անունը նշելու, բայց հստակորեն նկատի ունենալով Երևանում նրա ելույթը։
«Հարց է առաջանում. ինչո՞ւ են նրանք դա թույլ տալիս Երևանում, և ինչո՞ւ են Փաշինյանին ընդունում Մոսկվայում։ Ես կապահովեմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես են նրան քվեարկում, այլևս երբեք չհայտնվի մեր մայրաքաղաքում», – ասել է Զյուգանովը։
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդի խոսքով՝ Հայաստանի վարչապետը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին, և «ավելի մեծ վիրավորանք դժվար է պատկերացնել մեծ տոնի նախօրեին»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































