Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձը՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը. «Հայաստան» դաշինք

Մայիս 14,2026 12:15 Share

«Հայաստան» դաշինքը հայտնում է. «Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։

Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են.

իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։

Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է. «Նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել