«44-օրյա պատերազմի ժամանակ դուք ի՞նչ օգնություն ցույց տվեցիք մեր զինվորական նախարարությանը, որպեսզի մենք կարողանայինք հաղթել, եւ այսօրվա դրությամբ, էն որ ասում է՝ փնովում եք, թե խի՞ է խաղաղություն եղել․․․ որովհետեւ մենք, մեր սահմանամերձ շրջանում, մեր բոլոր տները քանդված, վերան արած, ամեն ինչով․․․ ՔՊ-ին իմ ոտին չգրեք, ես ՔՊ-ական չեմ»,- սահմանամերձ Բերդում նման հարց տվեց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մի կին։
Կինը շարունակեց․ «Մեր կառավարությունն ի՞նչ չի արել, որ դուք եկել եք՝ պիտի անեք․ դպրոցներն է, մանկապարտեզներն է՝ բոլոր գույքերով, սահմանին՝ խաղաղություն․ ամեն ինչը կատարել է։ Խնդրում եմ՝ ասեք, ինչի՞ թիկունք չկանգնեցիք»։
«Կուսակցական պատկանելիությունը ոչ մի կապ չունի, քույրիկ ջան։ Էդ պատերազմի ժամանակ բանտում եմ եղել․ տղաներիս ասել եմ՝ տղաներ ջան, հավաքեք ինչ գումար կա։ Երեք միլիոն դոլար ուղարկել ենք Արցախ։ Նախագահին ենք ուղարկել, որ չասեն՝ զինվորը ֆորմա չունի, կասկա չունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































