Արմավիրում ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին իր ելույթը կառուցեց՝ նախկիններին հիշելով, նշելով, որ 23-գլխանի մաֆիայի դեմ են պայքարել։
Ասաց, որ նրանց գրպաններից կտրել են գումարների հոսքերը և ուղղել ՀՀ բյուջե ու հայտարարեց․ «Նրանք ՀՀ-ի համը զգալու են դեռ շատ երկար, պետության համը նրանց բերանում դեռ երկար է մնալու։ Նրանք երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չեն ունենալու այդ հնարավորությունը»։
Հետո էլ, հղում կատարելով ընդդիմադիր քաղաքական ուժերի անվանումներին, ասաց․ «Նրանք իրենց քաղաքական ուժերի անվան մեջ դրել են Հայաստան անունը։ Նրանք արժանի չեն Հայաստան անունն ունենալ իրենց ուժերի անուններում։ 2026-ի հունիսի 7-ին Հայաստան անունը պետք է վերադարձնեք։ Հայաստանը ձեր անունն է, մեր անունն է, նրանք որևէ կապ չունեն Հայաստանի և Հայաստան անվան հետ»։
Կարդացեք նաև
ՔՊ-ի քարոզարշավն Արմավիրում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































