Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում փակել էին ՔՊ-ականների ճանապարհը․ 10 մարդ ձերբակալվել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով

Մայիս 16,2026 23:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Բացե՛ք ճանապարհը. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները Տաշիրում փակել են Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քարոզարշավ իրականացնող ՔՊ-ականների ճանապարհը

ՀՀ պաշտպանության նախարարը ոստիկաններին հրահանգել է կարգի հրավիրել «կարգազանց խուլիգաններին»։

Լոռու մարզում 10 մարդ է ձերբակալվել ՔՊ-ականների քարոզարշավը խոչընդոտելու համար։

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին»,–Արմենիա Sputnik-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել