Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբիդ կզացնելու եմ, չոքացնելու եմ, մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղը»․ Փաշինյանը հունից դուրս եկավ և գոռաց իրեն մոտեցած կնոջ վրա

Մայիս 18,2026 11:21 Share

«Եթե Դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին կզացրել եմ և կզացնելու եմ»,- իրեն քննադատած կնոջն այսպես կոպիտ արձագանքեց Արաբկիրում քարոզարշավ անող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արաբկիրում Նիկոլ Փաշինյանին մոտեցած կինն ասաց` ես հայ եմ ու շարունակեց․ «Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեց այսքան մոտիկ տարածությունից նայեմ Ձեր աչքերի մեջ ու ասեմ, որ Դուք գողացել եք իմ հայրենիքը, շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ երեխեքին, իմ ուրախությունը։ Դուք փորձեցիք մեզ կցազնել, բայց դուք եք կզել։ Դուք գիտե՞ք քանի բարձրաստիճան սպա անհետ կորած ունենք։ Ութ տարի մի լավ բան անեիր, առողջապահության ապահովագրությունն էլ իմ հաշվին ես արել»։

Նիկոլ Փաշինյանն անհետ կորածների թիվն ասաց, իսկ կինն արձագանքեց՝ սուտ եք ասում։ Նիկոլ Փաշինյանին սա հունից հանեց ու ասաց՝ կոռեկտ արտահայտվեք։

Կինն իր ասելիքն ասելուց հետո ցանկանում էր հեռանալ, Նիկոլ Փաշինյանը նրա ձեռքից քաշելով ասում էր՝ մի րոպե, մի գնա, պիտի մնաս ու լսես․ «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Ղարաբաղի ակցենտով, մասկաներով վիդեո են տարածում, ասում են՝ դուք վախկոտ, համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից… Ռոբիդ կզացնելու եմ, սատկացնելու եմ, չոքացնելու եմ, մասկեքն էլ հատ-հատ հանելու, կոխելու եմ համապատասխան տեղերը»։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին այդ հարցադրումներն ուղղած բժշկուհի կինը  44-օրյա պատերազմի անհայտ կորածներից ռազմական բժիշկ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի քույրն է, որը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետը։

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն Արաբկիրում ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031