Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է ներդնել «ամուսնու բացառիկ սեփականության իրավունք», որը նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը կարող է ամրագրվել նաև որպես ամուսնու բացառիկ սեփականություն

Մայիս 18,2026 14:55 Share

Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է ներդնել երկու նոր ինստիտուտ՝ հետադարձ հիփոթեքը՝ որպես գրավի նոր տեսակ եւ հետադարձ հիփոթեքի վարկային պայմանագիրը: Նախագծով առաջարկվում է նաեւ ներդնել իրավունքի նոր տեսակ՝ «ամուսնու բացառիկ սեփականության իրավունք», որը նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը կարող է ամրագրվել նաեւ որպես ամուսնու բացառիկ սեփականություն. այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Կարգավորումը կապահովի կենսապայմանների շարունակականությունը՝ նպաստելով արժանապատիվ ծերությանը: Ամուսնության ընթացքում գույքի գրանցումը, որպես ամուսնու բացառիկ սեփականություն, նաեւ ապահովում է իրավական հստակություն եւ գույքային հարաբերությունների կանխատեսելի զարգացում՝ ամրապնդելով ամուսնու սոցիալական պաշտպանվածությունը: Այսպիսով՝ ընդլայնվում են քաղաքացու՝ սեփական գույքը տնօրինելու իրավասությունները՝ թույլ տալով կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո պահպանել այդ գույքը, բայց միեւնույն ժամանակ այն վերածել կապիտալի եւ ստանալ կայուն եկամուտ:

Նախագծի ընդունման արդյունքում կաճի անշարժ գույքի շուկայի մեջ ներգրավված կապիտալի շրջանառությունը, ինչի շնորհիվ շուկան կդառնա ավելի ակտիվ եւ կանխատեսելի: Անշարժ գույքի այն հատվածը, որը մինչեւ հիմա գտնվել է պասիվ սպառողական օգտագործման դաշտում, կդառնա շրջանառվող ֆինանսական ակտիվ՝ ապահովելով նոր դրամական հոսքեր եւ եկամտաբերություն: Անշարժ գույքի շուկան կդառնա ավելի բազմաշերտ՝ կձեւավորվեն շուկայի նոր մասնակիցներ: Նշվել է, որ հետադարձ հիփոթեքի եւ ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտների ներդրումը ոչ միայն անշարժ գույքի զարգացման, այլեւ սոցիալական պետության համար կարեւոր քայլ է: Այն միաժամանակ ապահովում է սեփականության իրավունքի լիարժեք իրացումը, ֆինանսական գործիքների ընդլայնումը եւ քաղաքացիների համար ստեղծում է նոր հնարավորություն՝ իրենց գույքի արժեքը վերածելու կայուն եկամտի:

Նանե Ղազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների, կարգավորումների եւ սահմանումների վերաբերյալ:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031