«Այս մարդու մոտ որեւէ բան չփոխվեց: Փաշինյանը առավոտվանից ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար, ինքն է պատրաստել, որ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են Փաշինյանին վերացնել կամ վրեժ լուծել: Այս տեսանյութը վերցրել, ընկել է փողոցները ու սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում ու ընդդիմությանը մեղադրում այդ երեւույթի հետ կապ ունենալու համար: Այս մարդու մոտ բան չի փոխվել: Այս նույն ձեռագիրն է ու վառված ձեռագիրն է: Այս նույնը արել է պատերազմից հետո, դիմադրության շարժման ժամանակ, «Սրբազան շարժման» ժամանակ: Հենց նեղն է ընկնում, իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, որ նախ վախ սերմանի ժողովրդի մեջ, հետո դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, ձերբակալությունները եւ երկրի սահմանադրական կարգի տապալումը: Լսի, Նիկոլ դու մեր ժողովրդին պետք ես ողջ ու առողջ մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունը ապահովելու համար, որովհետեւ դու կենդանի ես պետք մեր ժողովրդին, որ դատարաններում պատմես՝ ինչո՞ւ հանձնեցիր Արցախը, մոտ 5000 մարդու մահվան պատճառ դարձար, ովքե՞ր ենք քո մեղսակիցները: Էս դավաճանությունը մեր պետության ու ժողովրդի գլխին ինչի՞ արեցիր»,-ուղիղ եթերով Նիկոլ Փաշինյանին է արձագանքում « Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ Փաշինյանն անընդհատ մեր ժողովրդին խեղճ ու հարիֆ է ներկայացնում. «Թիմդ էլ վայնասուն է գցել, թե ուզում են սպանել, որեւէ մեկը չի ուզում, վերջացրո՛ւ բեմականացումներդ, այս ճանապարհով հաջողության չես հասնի»:
Սաղաթելյանի խոսքով, Հայաստանում հիմա ամեն թփի ու ծառի տակ Փաշինյանին հենց տեսնում են՝ ճակատին ասում են ՝ ով է ինքը. «Հողեր հանձնող ես, ուզում ես ընտրվես, որ նոր տարածքներ հանձնես, քո բոլոր փորձերը այս ընտրություններով երկիրը քաոսի վերածելու, մենք թույլ չենք տալու»:
Վերջում էլ Սաղաթելյանը դիմեց առողջապահության նախարարին. «Անահիտ Ավանեսյանը փողոցում պարելու փոխարեն թող զբաղվի հոգեկան հիվանդի առողջության հարցերով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































