Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ դավադրաբար չաղացնում են, իսկ ես չեմ դիմանում գայթակղությանը. Փաշինյանը ախորժակով հյուրասիրվեց Տաշիրում

Մայիս 19,2026 16:59 Share

«Այ, տեսաք՝ ժողովուրդը այստեղ հավաքված, իսկ մենք սուրճ էինք ներսում խմում անամոթաբար»,- Տաշիրում նախընտրական քարոզարշավն այս խոսքերով ավարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրաժեշտ տալով իրեն մոտեցող քաղաքացիներին ու արագ բարձրանալով ավտոբուս: Տաշիրում վարչապետն ու իր թիմակիցները ելույթներ չունեցան, կարելի է ասել՝ չշփվեցին բնակիչների հետ:

Այստեղ ՔՊ-ին տաշիրցիները դիմավորեցին «Ուժեղ Հայաստան» վանկարկումներով: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ եղավ ու քայլեց դեպի ՔՊ-ի շտաբ՝ հյուրասիրության:

Սուրճի սեղանի շուրջ ՔՊ-ականները անվանարկում էին ընդդիմությանը ու հատկապես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

 

«Ինձ դավադրաբար չաղացնում են, իսկ ես չեմ դիմանում գայթակղությանը»,- սեղանի դիմաց ասաց վարչապետն ու մի կտոր խմորեղեն փորձեց: Նա անտարբեր չմնաց նաեւ Տաշիրի մրգերի հանդեպ. «Տաշիրի՞ խնձորն է, սուրճը բերեք էլի, ժողովուրդ ջան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031