Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել Concordia-ն ՀՀ-ում որպես համագործակցության և երկխոսության հարթակ առաջխաղացնելու հնարավորություններին

Մայիս 21,2026 15:59 Share

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Concordia»-ի համահիմնադիր և խորհրդի նախագահ Նիկոլաս Լոգոթետիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Concordia-ի հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հետագա ընդլայնման, Concordia-ն Հայաստանում որպես համագործակցության և երկխոսության հարթակ առաջխաղացնելու հնարավորություններին։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն 2026» նախաձեռնությանը ներգրավվելու և մասնակցության համար։

Իր հերթին, Նիկոլաս Լոգոթետիսը վերահաստատել է պատրաստակամությունը՝ համագործակցությունը շարունակելու և այն նոր ուղղություններով զարգացնելու առնչությամբ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031