Լրահոս
Օրվա լրահոսը

Որ իր տղային պատանդառությունից ազատի, որոշել է մեր երկիրն ու մեր ժողովրդին պատանդ հանձնել․ Պապոյանը՝ Ծառուկյանի «մտադրությունների» մասին

Մայիս 21,2026 23:20 Share

«Սրանց խռխռալուն մնացել է 17 օր»,- այսօր Արտաշատում հանրահավաքի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը։

«Սրանցից մեկին շատ լավ եք ճանաչում, սա մեկն է, որ որպես կանոն այս ամիսներին գալիս, մեծ-մեծ խոսում է խաղող մթերելուց, իսկ աշնանը, երբ գալիս է արարատցու, արտաշատցու խաղողը մթերելու ժամանակը, որպես կանոն ման ենք գալիս ու դրան չենք գտնում։ Սա իր երեխային ուղարկել է պատանդ այլ երկիր։ Այս մեկը, բնականաբար, չի կարող անել այլ բան, քան այդ երկիրը կասի իրեն։

Հիմա, որ իր տղային պատանդառությունից ազատի, որոշել է մեր երկիրն ու մեր ժողովրդին պատանդ հանձնել։ Մենք սա թույլ չենք կարող տալ։ Այստեղից դրան ու դրա նմաններին ուզում ենք ասել, որ մեր ժողովրդին չես կարող պատանդ դարձնել, որ կարողանաս որտեղ ուզես կրակես, ինչ ուզես թալանես, որ սարի վրա ինչ դղյակ ուզես սարքես, մեջն էլ՝ ինչ կենդանի ուզենաս պահես։ Էն մյուսն ավելի խղճուկ վիճակում է, սա ունի երկու ընտրություն՝ կամ կդառնա բոմժ, կամ հայ ժողովրդին կդարձնի բոմժ, թնդանոթի միս, անտուն ու անպետություն։ Իսկ այս անհայրենիքը ընտրել է իր բոմժ չդառնալու ճանապարհը, պատրաստ է զոհաբերել ՀՀ անկախությունը, զոհել մեր զինվորներին, ՀՀ-ն դարձնել ոչ անկախ միավորում, միայն թե իր կապիտալը օտար երկրում մնա անսասան»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031