Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննա Հակոբյանը բունկերում նստած կոֆե խմելիս է եղել, ասում է՝ արցախցին փախել է»․ զոհվածի մայր

Մայիս 23,2026 21:09 Share

«Ինքն ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, ու հետո մեր էրեխեքին տարավ զոհելու, հետո ասաց՝ Հայաստանը Ադրբեջան է»,- Արմավիրում «Հայաստան դաշինք»-ի քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին մոտեցավ մի կին։

Նա ասաց, որ իր երեխային կորցրել է 44-օրյա պատերազմում՝ Արցախում, անգամ երեխային հրաժեշտ չի տվել․ «Ես երազել եմ՝ իմ տղայի՝ արյուն թափած տեղը մի անգամ լինել։ Իմ էրեխեն հոկտեմբերի 15-ին է զոհվել, ես չէի պատկերացնում, որ նման դժոխքի միջով է անցել։ Չգիտեր՝ վերջին անգամ է զանգում, հոկտեմբերի 15-ին ասաց, որ իրենց տեղափոխում են ապահով տեղ՝ Հադրութ, բայց ի՞նչ ապահով, ինձ հետ խոսելուց կես ժամ հետո զոհվել է։ Աննա Հակոբյանն ասում է՝ իմ ընտանիքն էլ եմ տվել, բայց արցախցին փախել է։ Հազար անգամ երազել եմ՝ մնայի Արցախում, զոհվեի, որ իմ երեխայի հետ մնայի։ Իմ էրեխու մարմինը Աբովյանի մորգի գետնի վրա թողեցին։ Ինը ամիս սպասել եմ ու փակ դագաղ, վերջին համբույրը չեմ տվել, որ ասեմ՝ հպարտ եմ, որ քո ծնողն եմ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․ «Ես մենակ իր պատիժն եմ ուզում։ Աննա Հակոբյանն ասում է ծնողներին՝ ուրիշ երեխաներ էլ ունեք։ Ամենաշատ երեխան ես ունեմ, ոչ մի երեխա էդ կորցրած երեխայի տեղը չի տա։ Յոթ աղջիկ ունեի, տղայիս զոհվելուց հետո մեկը նորից բերել եմ, որ վրեժս լուծեմ, որ հիշեցնի՝ զոհվել են հանուն Արցախի, ու էդ էրեխեն ապրելու է Արցախում։ Մեզ մեղադրում են, ցավիս վրա աղ լցնելով՝ գրում ծախվածներ։ Ես սպիտակ հագնել, Աննայի հետ նույն սեղանին մասնակցել չեմ կարողացել, թևերս վեր բարձրացնել չեմ կարողացել ու չեմ պարել։ Աննա Հակոբյանը բունկերում լինելով՝ ասում է՝ ես իմ ընտանիքն եմ տվել։ Ինքը չի եղել կռվի դաշտում, այլ բունկերում նստած կոֆե խմելիս։ Աննա Հակոբյանն այն կինն է, որ բունկերից տեսել է՝ մեր էրեխեքն ինչ ձև են մաս-մաս լինում, բայց ինքը գնաց, թուրքի կանանց հետ ժպիտը դեմքին նկարվեց։ Ինքը չսգաց իմ վիշտը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031