Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի․ Անահիտ Մանասյան

Հոկտեմբեր 11,2026 12:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է։

Օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքն այն ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա անվտանգ և պաշտպանված միջավայրում մեծանալու, որակյալ կրթություն ստանալու, իր կարողություններն ու ներուժը լիարժեք զարգացնելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու և հասարակական կյանքին հավասարապես մասնակցելու հնարավորություն։

ՀՀ ՄԻՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել