«Ժամանակին պատշաճ կարգով, պատշաճ պահի կտեղեկացնենք»,- հարցին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի ժամանակ նախատեսվո՞ւմ է փաստաթղթերի ստորագրում, ԹՐԻՓՓ-ի հետ կապված է լինելո՞ւ է որևէ փաստաթուղթ, ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ կարճ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հարցին՝ արդյոք այցը կապ ունի՞ ընտրությունների հետ, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ ո՞նց կարող է կապ ունենալ։
Լրագրողները հիշեցրին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ «Փաշինյանը ՌԴ-ի հետ խզման ուղի է ընտրել, նա սխալ է հաշվարկել և հետապնդում է իր երկրի համար չափազանց վտանգավոր ուղի», Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են։ Հակառակը, մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































