Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին կունենա հեղափոխական կառավարում»․ ՔՊ-ն Վարդանանց հրապարակում իշխանափոխություն է խոստանում

Մայիս 25,2026 20:55 Share

Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը Շիրակի մարզում։ Նիկոլ Փաշինյանը երկու օր է՝ շրջելով Շիրակի մարզի բոլոր տեղանքներով, Գյումրու թաղերով, բոլորին հրավիրում է մասնակցել հանրահավաքին, որտեղ ելույթ է ունենալու իր հիմնած «Վարչաբենդը», լինելու է դրոն-շոու։

Հանրահավաքը սկսվեց Ռուբեն Ռուբինյանի ելույթով, նա ներկաներին հիշեցրեց, որ 8 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հենց Վարդանանց հրապարակից սկսեց հեղափոխությունը։

«ՏԻՄ իմաստով հեղափոխությունը Գյումրի այդպես էլ չի հասել, այսօր մենք քայլում էինք Մուշ, Անի թաղամասերով, փողոցները կարծես ռմբակոծված լինեին։ Մի կողմից ափսոսում և մեզ մեղավոր ենք զգում, որ Գյումրին այդպես էլ հեղափոխական կառավարում չունեցավ, բայց մյուս կողմից էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երբեք Գյումրիում կառավարում չի ստանձնել, որովհետև չի ստացել համապատասխան մանդատ։

Եվ 2026 թվականի հունիսի 6-ի ընտրություններին շատ լավ առիթ է, որ Գյումրին ՔՊ-ին տա այդ մանդատը, Գյումրին արժանի է ունենա նորմալ քաղաքային կառավարում, և Գյումրին այդ կառավարումն ունենալու է»,- խոստացավ Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք բանախոսին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում իշխանություն ստանձնել է․ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքն» ու ՔՊ-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ իշխանությունը համատեղ ստանձնելով, պաշտոններ բաժնեցին, երկու փոխքաղաքապետերի պաշտոնն անցավ ՔՊ-ին։ 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ-ն խզեց համագործակցության հուշագիրը։

Նշենք, որ բանախոսները՝ վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը իրենց ելույթներով խստորեն քննադատեցին Գյումրու քաղաքային իշխանությանը։

Նունե ԱՐԵՎՇՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031