«Լսի Արարատ, կամ ըստ Նիկոլի՝ Արագած, դու ամոթ, բարոյականություն, պատասխանատվություն գոնե մի գրամ ունե՞ս»,- այսօր ուղիղ եթերով ԱԳ նախարարին է դիմել «Հայաստան» դաշինքի 2-րդ համարի թեկնածու, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով երեկ Գյումրիում գերիների վերադարձի մասին հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանի պատասխանին՝ «ծնգլ արեցիք»:
«Ձեր գործունեության եւ անձամբ քո գործունեության արդյունքում այդ մարդիկ գտնվում են Բաքվի բանտերում, նրանք ոչ ահաբեկիչ են, ոչ էլ հանցագործներ: Նրանք դատվում են բացառապես նրա համար, որ հայ են: Նրանց դատելով՝ այսօր Ադրբեջանը դատում է հայ ժողովրդին: Ինչպես ես արտահայտվում, ինչ է նշանակում ծնգլ արեցիք: Ժողովուրդ ջան, սրանք են Հայաստանը ներկայացնողները, սրանք որ ձեզ սրտիկներ են ուղարկում, տեսեք՝ այս սրտիկների հետեւում ինչ է թաքնված՝ խորը ատելություն: Սրանք առհասարակ խնդիր ունեն ողջ մնացած հայ մարդու հետ: Նիկոլ Փաշինյանը ռուպրը վերցնում, ընկնում է արցախահայերի հետեւից, թե ինչու չեք զոհվել: ՊՆ նախարարը հոխորտում է մարդկանց վրա, թե ինչու եք ողջ, ինչի չեք զոհվել: ԱԳ նախարարը տեսեք՝ ինչպես է արտահայտվում գերիների մասին»,- շարունակեց Սաղաթելյանը՝ շեշտելով, որ հունիսի 7-ին քաղաքացիներն իրենց ընտրությամբ վերջ պետք է դնեն այս ամոթին ու խարանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































