Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ և ավելի անկախ Հայաստանի համար»․ Մարկո Ռուբիոն՝ ՀՀ իշխանություններին

Մայիս 26,2026 17:21 Share

«Այս համաձայնությունն ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ։ Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհ է։ Մեր համագործակցությունը, սակայն չի սահմանափակվում միայն TRIPP-ով։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Մեր նախագահի երկրորդ պաշտոնավարման ժամանակաշրջանի կարևոր ժառանգությունն է լինելու սա»,- «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կարճ հանդիպումից և փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

The meeting of the RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan and the U.S. Secretary of State Marco Rubio took place in the reception hall of the Zvartnots International Airport of Armenia

ԱՄՆ պետքարտուղարն ասում է․ «Երկկողմ հարաբերությունների նոր շրջանակ ենք սահմանել։ Եթե պարզ ասեմ, այն հիմքերն ենք կառուցում, որպեսզի հայերը, ամերիկացիները տնտեսական հիմքեր ունենան՝ միասին աշխատելու։ Նաեւ հարգում ենք ինքնիշխանությունը»։

Փոխըմբռնման հուշագիրը՝ կարևորագույն հանքանյութերի մասին, փոխադարձ բարեկեցությունը մեծացնելու քայլ է համարում․ «Հանքանյութերի մշակումը, վերամշակումը կարևոր է ապագա բարեկեցության համար, և 21-րդ դարում դա կարևորագույն գործոն է»։ Իր գնահատմամբ՝ այն երկրները, որոնք կարող են դրանց մշակումը և վերամշակումն անել, 21-րդ դարում կարող են զարգանալ և տնտեսական անկախություն ստանալ։ Սա ոչ միայն ֆինանսապես է շահավետ համարում, այլ տեխնոլոգիաների զարգացման առումով։

«Դուք ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ և ավելի անկախ Հայաստանի համար։ Մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին, այս խիզախությանը»,- ՀՀ իշխանություններին այսպես գնահատեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

«Չափազանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ»,- կարծում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ բոլոր պայմանավորվածությունները շահեկան են Հայաստանի համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու երկրի համար։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031