«Մենք առաջարկում ենք, որ Վանաձորում վերջապես գործարկվի մի մեծ գործարան, որտեղ մարդիկ կաշխատեն։ Ի՞նչ են մեզ պատասխանում, ասում են՝ չէ, դուք սխալ եք անում, Սամվել Կարապետյանը Կալուգայից է եկել։ Ժողովուրդ, այս երկու բանն իրար հետ ի՞նչ կապ ունեն»,- Վանաձոր քաղաքում հրավիրած հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ երկրին պետք է լուրջ տնտեսական ծրագիր՝ վերականգնելու Հայաստանի տնտեսական ներուժը։ «Այսօր Ավարայրի ճակատամարտի օրն է, հազարավոր տարիներ առաջ հայերն Ավարայրի դաշտում ապացուցեցին, որ եկեղեցու գործերին խառնվելը լավ գաղափար չէ։ Ցավոք, այնտեղ չի եղել Սուրեն Պապիկյանը, եթե լիներ, ինձ թվում է՝ պարսիկների ու փղերի բանը բուրդ էր, որովհետև այդպիսի զորահրամանատարը հաստատ իրեն ցույց էր տալու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանը կոչ արեց վանաձորցիներին՝ գնալ ընտրատեղամաս ու կատարել ընտրություն։ «Ով չի գնում ընտրատեղամաս, ձայնը գնում է Նիկոլին։ Նիկոլն էլ այդ ձայնը վերցնում է, տալիս է Ալենին, Ալենն էլ տալիս է իր «ախռանիկներին»։ «Ախռանիկներն» էլ բռնում են հայ մարդուն, Ալենն էլ այդ մարդուն վիրավորում է։ Մյուս շղթան՝ չենք գնում ընտրության, դրանով քվեն գնում է Փաշինյանին, Փաշինյանը գնում է Ալիևի մոտ, Ալիևն ինչ դնում է իր դեմը, համաձայնում է, վերջին պայմանը դնում է ադրբեջանցիների գալը։ Համաձայնում է, հելնում ենք քաղաք, տեսնում ենք բեղերով մարդիկ են շրջում այդ քաղաքում։ Դրա համար բոլորս գնում ենք ընտրության, մերժում ենք այս մարդկանց, բերում ենք փոփոխություններ մեր երկրում ու համերաշխություն ենք ստեղծում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































