Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.
«Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, հաղթանակով։
Վճռաբեկ դատարանը մերժեց Երևանի ավագանու կառավարող ուժի կողմից ներկայացված բողոքը՝ վարույթ ընդունել։
Այլևս անփոփոխելի ու անբեկանելի փաստ է, որ 2025թ. Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը՝ հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ։
Կարդացեք նաև
Ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիների կրած վնասները օրենքով սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման։
Հիշեցնեմ, որ ավտոկայանատեղիների (կարմիր-կապույտ գծերի) թանկացումը վիճարկվում էր «Մայր Հայաստան» շարժման և «Իմ համագործակցությունը», դատարանում որպես դիմող հանդես է գալիս համանուն խմբակցությունը։
Ականջդ կանչե’ և Քեզ ազատություն, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյան»։


















































