Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է․ Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը

Մայիս 27,2026 12:53 Share

Դատավորների միության նախագահ

Հայտարարություն

Դատավորների միության հարգելի՛ անդամներ,

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու կարևորագույն ընտրություններ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրվա, պետականության ամրապնդման, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և ազգային արժեհամակարգի պահպանման համար։ Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է։

Ուստի, կոչ եմ անում բարձր քաղաքացիական գիտակցությամբ մասնակցել ընտրություններին՝ ձեր ձայնը ծառայեցնելով հզոր, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքի կառուցմանը՝ անկախ և բացառապես օրենքի գերակայությամբ, միայն ժողովրդին ծառայող դատական համակարգի ստեղծման տեսլականով:

Համոզված եմ, որ Աստծո օգնությամբ միասին կարող ենք կառուցել ուժեղ և բարգավաճ Հայաստան:

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031