Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-ն հաղթել է «Լոկոմոտովին» Լոզանի Արբիտրաժային դատարանում 

Մայիս 28,2026 10:38 Share

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբի և Քանանյանների՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացրած հայցը։ 

«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում էր 2 012 229 եվրո՝ որպես ենթադրյալ ուղղակի վնասների փոխհատուցում, ինչպես նաև 1 445 000 եվրո՝ որպես ենթադրյալ բաց թողնված շահույթ։ Բացի այդ, Քանանյանները պահանջում էին 1,400,000 եվրո՝ որպես ենթադրյալ բարոյական վնասի փոխհատուցում։ 

Նշված գործերը կապված են պայմանավորված խաղերի վերաբերյալ գործի հետ։ 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում 5 ակումբ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը», ինչպես նաև 58 անձ որակազրկվեցին պայմանավորված խաղերի պատճառով։ ՀՖՖ-ն, իր կանոնադրական և կարգապահական պարտավորություններից ելնելով, իրականացրել էր համապատասխան վարույթներ և կիրառել կարգապահական միջոցներ։ 

2022 թվականի հունիսի 28-ին ՀՖՖ 22-րդ հերթական ժողովի որոշմամբ դադարեցվել էր ակումբի անդամակցությունը ՀՖՖ-ին։ CAS-ը հաստատել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաչափ է գործել՝ դադարեցնելով «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի անդամակցությունը։ 

Վերջին վճռով ամբողջությամբ մերժվել են նաև պահանջվող փոխհատուցման բոլոր պահանջները։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերահաստատում է իր հաստատակամ դիրքորոշումը՝ պայքարելու պայմանավորված խաղերի և սպորտում ցանկացած անբարեխիղճ երևույթի դեմ։ Ֆեդերացիան շարունակելու է անել առավելագույնը՝ նման դեպքերը բացառելու, իսկ մեղավորներին իր իրավասության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու համար։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031