«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը
Մայիսի 28-ը մեր ժողովրդի պայքարի, հաղթանակի և համախմբման խորհրդանիշն է։
Այդ պատմական օրը հայ ժողովուրդը սկիզբը դրեց անկախ պետականության՝ ապացուցելով, որ հայրենիքի հանդեպ հավատն ու միասնականությունը կարող են հաղթել անգամ ամենածանր ժամանակներում։
Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը դարձավ ոչ միայն պատմական իրադարձություն, այլ նաև ազգային ինքնության վերածնունդ։ Այն մեզ փոխանցեց կարևոր պատգամ՝ պետությունը պահպանվում է միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը գիտակցում է իր պատասխանատվությունն ու հավատարիմ մնում իր արմատներին։
Կարդացեք նաև
Անկախությունն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ կա այն պաշտպանելու կամք։ Թող Հանրապետության օրը յուրաքանչյուրիս հիշեցնի, որ մենք ոչ միայն պատմություն ժառանգած ժողովուրդ ենք, այլ նաև ապագա կերտելու պատասխանատվություն ունեցող սերունդ։
Խոնարհում ու երախտագիտություն բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց պայքարով և նվիրումով դրեցին հայկական պետականության հիմքը։


















































