Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատներին

Մայիս 29,2026 20:44 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին հերթական անգամ հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են անհայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։

Անհայտ կորած անձանց հարազատները տեղեկացրել են, որ հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ Անահիտ Մանասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հասցեավորման առումով։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ անհայտ կորած անձանց հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթություններից են։

Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես պետության ուշադրության կենտրոնում լինեն և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031