«Հրապարակ» – Մեր ձեռքի տակ է հայտնվել Բյուրականի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը` ուղղված դպրոցի ուսուցիչներին: Տնօրենը ուսուցիչներին հանձնարարում է Արագածոտնի մարզպետի և իր թիմակիցների հետ հանդիպման գնալ, որպես բոնուս նշում է, թե համերգ է լինելու: Վարչական ռեսու՞րս` չէ, չենք լսել, ՔՊ-ի քարոզարշավին գալիս են իրենց «կամքով և մեծ ուրախությամբ»:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանը բավականին բուռն և էմոցիոնալ արձագանքեց հարցին․ «Այո, ես ուսուցիչներին հրավիրել եմ հանդիպման մեր պարոն մարզպետի հետ, քանի որ մեր լիազոր ներկայացուցիչն է և լավ եմ արել, հրավիրել եմ, որ գան, հարցեր ունեն։ Լավ եմ արել․․․»։



















































Քիչ, շատ քիչ բարոյական խիզախություն ա պետք ապազգային ՔՊ֊ին չաջակցելու համար։ Մարդիկ կան, որ չունեն զգացմունքային այդքան պաշար, դե, մարդ են, չունեն։ Մարդիկ կան, որ բարոյականության էդքան պաշար չունեն․ մարդ են ու չունեն։