Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխ» բառն էլ ապականեցին, հայ մարդու դուխն ու ոգին այսքան նսեմացված չի եղել, ինչքան արել են Ալիեւ-Նիկոլ Փաշինյան տանդեմը. Աննա Գրիգորյան

Մայիս 31,2026 22:23 Share

«Ուղիղ մեկ շաբաթից հեռացնելու ենք Ալիեւի խամաճիկին»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց  «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի՝ 2021 թվականի ընտրությունները ճակատագրական դարձան Արցախի համար, 2026 թվականի ընտրությունները ճակատագրական են Հայաստանի համար. «Հայաստանի ու Արեւմտյան Ադրբեջանի ընտրության առաջ ենք կանգնած»:

Գրիգորյանը հիշեցրեց, թե իշխանության ներկայացուցիչներն ինչպես էին ասում ՝ այն սարի ծայրին տարվա կեսը ձյուն կա ու թույլ տվել ադրբեջանցիներին գալ ու օկուպացնել մեր սուվերեն տարածքները. «Քիչ չէ, որ օկուպացրել են, այսօր գործող իշխանությունն ասում է՝ դեռ  կան տարածքներ, որ պետք է հանձնենք։ Մենք պետք է թույլ տանք, որ Ալիեւի խամաճիկը նոր տարածքներ հանձնի՞»:

Նա քաղաքացիներին հորդորեց գնալ ընտրության, որ պաշտպանվի մեր եկեղեցին, Սահմանադրությունն ու Արարատը, որ չդառնանք աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման թատերաբեմ, ինչը անում է գործող իշխանությունը:

«Այդ դուխ բառն էլ ապականեցին, հայ մարդու դուխն ու ոգին այսքան նսեմացված չի եղել, ինչքան արել են Ալիեւ-Նիկոլ Փաշինյան տանդեմը»,- հավելեց Գրիգորյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031