Լիբանանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Ռ.-ին, ով մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեջ, հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ռ.-ի տեղափոխումը Երևան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ


















































