Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Սեպտեմբեր 30,2026 17:39 Share

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ Նոր Հաճն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 93 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ բնակավայրում գտնվող շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդը կազմակերպվել և անցկացվել է «Հրապարակային սակարկությունների» մասին օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչի արդյունքում հողամասը դուրս է եկել համայնքի հաշվեկշռից և դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձի սեփականության իրավունքը:

Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի օտարման աճուրդում Մ.Մ.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի է ունեցել օրենքի էական խախտմամբ, Նոր Հաճըն համայնքի ղեկավարին միջնորդագիր է ներկայացրել՝ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Միջնորդագրի հիման վրա՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 93 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930