Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ուզում է, որ Փաշինյանը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո

Հունիս 02,2026 22:02 Share

Ռուսաստանն ուզում է, որ Փաշինյանը պարտվի ընտրություններում: Այսօր Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Մի քանի օրառաջ 1 ժամով Երևան եկած, TRIPP-իև օգտակար հանածոների մասին համաձայնագրեր ստորագրած Մարկո Ռուբիոն ասել է, որպատճառն իրենց ակտիվ ներգրավածությունն է Հայաստանում, ինչը, ըստ նրա, այդքան էլ դուր չի գալիս ռուսներին։

«Ռուսները, մեղմ ասած, երջանիկ չեն Հայաստանում մեր ներգրավվածության առնչությամբ։ Կարծում են՝ ակնհայտ է, որ ԱՄՆ–ի հետ սերտացող հարաբերությունների պատճառով նրանք կցանկանային, որ գործող նախագահը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին) պարտվեր այս ընտրություններում»։

Ռուբիոն ընդգծել է՝ իրենք չեն ասում Հայաստանին՝ դադարեցնել հարաբերությունները այս կամ այն երկրի հետ, իրենք պարզապես ուզում են ներկայություն ունենալ այստեղ և համագործակցել հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի թիվս Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն աջակցելու։

Ռուբիոյի խոսքով՝ երկար ժամանակ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները բավականին պասիվ էին, սակայն Վաշինգտոնին հաջողվել է նոր թափ հաղորդել այդ կապերին և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում։

Թարգմանությունը՝  News.am-ի և «Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930