Sputnik Արմենիա. «ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը կամ նրա ժողովուրդը: Մինչ այս պահը ՀԱՊԿ-ը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Այլ որոշումներ Հայաստանի Հանրապետության կողմից չեն ստացվել», – ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին հայտարարել է Թաալաթբեկ Մասադիկովը։
Նա նաև նշել է, որ Եվրասիայում կայունության ամրապնդման համար պահանջվում են ՀԱՊԿ երկրների համատեղ ջանքերը: Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ կատարելագործվելու են կազմակերպության ուժերը և իրականացվելու է կադրերի համատեղ պատրաստում:


















































