«Մի քանի օր առաջ Հանրայինի եթերում լրագրողը խոսում էր նրա մասին, որ Հայաստանի ռազմական բյուջեն անգամներով մեծացել է, Ռոբերտ Քոչարյանն արձագանքում է՝ իսկ դրա քանի՞ տոկոսն է ատկատ։ Ուրեմն ատկատի և թալանի մասնագետը խոսում է ատկատից։ Թալանչին ուզում է իր կեղտը քսել մեզ վրա։ Ուրեմն լսի, այ անցյալի անպատասխանատու ուրվական, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն էնքան բան է արել մեր բանակի համար, որ դուք՝ բոլորդ իրար փաթաթված, դրա մեկ հինգերորդին անգամ չեք կարող հասնել։ Ատկատը ձեր շրջանի բանակն է եղել»,- Գավառում ՔՊ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանը պնդեց՝ ՀՀ-ում ծառայած ամեն մի զինվոր ու ծնող հիշում է ձեր կառավարման տարիների բանակը․ «Իսկ ի՞նչ կերպ են հիշում։ Սրանք իրենց ութսունականների զենքերով, ցնցոտիներով ու սոված, մի գդալ տաք ճաշի երանի տվող զինվորին ուզում են տարիներ հետո հիշողությունը թմրեցնել ու փորձել ներկայացնել, որ իրենք եղել են շատ ուժեղ տղերք։ Լսեք, մարդկանց հիշողությունը թարմ է․ տեսնում են նաև այսօրվա բանակը։ Ձեր պատկերը ութսունականների զենքերն են, մեր պատկերը՝ մայիսի 28-ին ցուցադրված նորագույն սպառազինությունը»։
Գավառում ՔՊ հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































