«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանին, որը վերջին ամիսներին դարձել է հանրային քննարկումների առարկա։ Թեև ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար հերքում է դպրոցների փակման մասին շրջանառվող տեղեկությունները՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն, ոլորտի մասնագետներն ու Ազգային կրթության խորհրդի ներկայացուցիչները շարունակում են մտահոգություններ հայտնել ծրագրի հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Ուշագրավ է, որ հենց նախարարության հրամանով կազմված ցանկում ընդգրկված են հանրապետության տարբեր մարզերի 232 դպրոցներ, որոնք նախատեսվում է ներառել կրթական ցանցի վերակազմակերպման և, պաշտոնական ձևակերպմամբ՝ կրթական պայմանների «բարելավման» գործընթացում։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է մարզային պատկերը և պարզել, թե որ մարզերում են ամենաշատ դպրոցները հայտնվել ցանկում, ըստ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանի:
Այսպես՝
Արագածոտնի մարզում՝ 24 դպրոց,
Կարդացեք նաև
Արարատի մարզում՝ 4 դպրոց,
Արմավիրի մարզում՝ 7 դպրոց,
Գեղարքունիքի մարզում՝ 15 դպրոց,
Լոռու մարզում՝ 47 դպրոց,
Կոտայքի մարզում՝ 9 դպրոց,
Շիրակի մարզում՝ 48 դպրոց,
Սյունիքի մարզում՝ 48 դպրոց,
Վայոց Ձորի մարզ՝ 16 դպրոց,
Տավուշի մարզ՝ 14 դպրոց:
Կրթության ոլորտի մի շարք փորձագետներ մտավախություն են հայտնում, որ դպրոցների հնարավոր միավորումը կամ աշակերտների տեղափոխումը հարևան բնակավայրեր կարող է լրացուցիչ հարված հասցնել փոքր համայնքների կենսունակությանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































