Shamshyan.com. Մայիսի 26-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչություն է զանգահարել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Թաթուլ Ասիլյանը և հայտնել, որ ոմն Համիկ Ղազարյանը սպառնացել և 480 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պահանջել։
Նույն օրը Տավուշի մարզային քրեական վարչություն է հրավիրվել Թ․Ասիլյանը և հայտնել, որ 2023թ․ իր մտերիմ Գևորգ Գևորգյանի միջնորդությամբ գործարքի մեջ է մտել Աշտարակ քաղաքի բնակիչ ոմն Գիեռոյի հետ՝ վերջինիս համար հողային հարցեր լուծելու նպատակով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թ․ Ասիլյանը ոստիկաններին հայտնել է, որ Գիեռոն իրեն կանխավճար է տվել 60 հազար ԱՄՆ դոլար, սակայն նշված գործարքը չի կարողացել ավարտին հասցնել և այդ օրը իրեն է զանգահարել իր ծանոթ, Երևանի բնակիչ 50-ամյա Հմայակ Ղ․-ն և հայտնել, որ Գիեռոյի պարտքը պետք է ստանա ինքը, պահանջել է 480 հազար ԱՄՆ դոլար և սպառնացել, որ եթե չտա այդ գումարը, իրենով են զբաղվելու, որից Թ, Ասիլյանը զգացել է կյանքի և առողջությանը սպառնացող իրական վտանգ։
Թ․ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ է եղել, որը հեռացվել է կուսակցությունից։
Կարդացեք նաև
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, ՔՊ-ից հեռացված Թաթուլ Աշոտի Ասիլյանին մեղադրանք էր առաջադրվել։ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ կաշառքի միջնորդության պատրվակով ստացել էր գույք՝ դրամական միջոց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































