Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

Լավրով. Հայաստանը փորձություն է անցնում՝ կանգնած լինելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև

Հունիս 05,2026 13:29 Share

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն «Իզվեստիային» տված հարցազրույցում նշել է, թե Հայաստանը փորձություն է անցնում՝ կանգնած լինելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև ընտրության առջև։

«Այժմ հարևան Հայաստանը նույնպես անցնում է ԵՄ-ի այս «ընտրեք՝ կամ-կամ» կլիշեի փորձությունը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս թեմայի մասին շատ մանրամասն խոսել է մայիսի 9-ի մամուլի ասուլիսում․ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, ինքնուրույն ընտրություն կատարի՝ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ միանալ ԵՄ-ին։

Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, սակայն այդ ընտրությունը պետք է արվի», – ասել է նա։

Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն ընդունել է ԵՄ-ին պաշտոնական մերձեցման գործընթաց սկսելու մասին օրենք, ապա Հայաստանի իշխանություններն իրենք են հարցը դրել հստակ ընտրության մակարդակի։

«Եթե նման օրենք կա, նշանակում է՝ դուք ինքներդ եք հարցը դրել հստակ կերպով։ Այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին», – նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930