Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգային ռիսկերը չեզոքացվել բացառապես ներքոհիշյալ ընդդիմադիր ուժերի ջանքերով. հայտարարություն

Հունիս 05,2026 17:43 Share

2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ հանդիպումներ ենք ունեցել մասնակից քաղաքական ֆավորիտ ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկել ինչպես նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, այնպես և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված` Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:

Մեր կողմից հանդիպման գրավոր առաջարկություն է ուղարկվել նաև իշխող քաղաքական ուժին, ինչը սակայն մնացել է անարձագանք:

Ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումների ընթացքում կանխատեսվել է, որ անխուսափելի է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փափուկ», իսկ պատեհ պահին նաև «կոշտ» ուժի գործադրմամբ Հայաստանի սուվերենության սահմանափակման ռիսկը: Կարևորվել է ԱԱԾ համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, արվել են լրացուցիչ առաջարկներ: Նրանք միակարծիք են երկրի անվտանգային լրջագույն խնդիրների առկայության հարցում և պատրաստակամ՝ ողջ ներուժով դիմակայելու:

Հաշվի առնելով Հայաստանում և դրա շուրջ տիրող իրավիճակը, գտնում ենք, որ ժողովրդի միասնությունը կարող է վերականգնվել, իսկ անվտանգային ռիսկերը չեզոքացվել բացառապես ներքոհիշյալ ընդդիմադիր ուժերի ջանքերով, այլապես կյանքի է կոչվելու Ադրբեջանի կողմից պետականորեն արդեն իսկ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը:

Դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այդ թվում՝ ուժային բոլոր կառույցների մեր գործընկերներին՝ կոչ ենք անում քվեարկել հետևյալ քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին (օբյեկտիվության նկատառումով հերթականությունը թվարկվում է ըստ քվեաթերթիկների համարների).

  • N3 – ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ
  • N6 – ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ – «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  • N7- ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ – «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  • N10 – ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ – «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  • N17- ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ+ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻNՔ

Խիստ կարևորում ենք բոլորիս մասնակցությունը ընտրություններին՝ ակախ քաղաքական նախապատվությունից: Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն:

ՉՎԱԽԵՆԱՔ և ՉԿԱՇԿԱՆԴՎԵՔ

Որևէ ուժային կառույց, քաղաքական ուժ չեն կարող խախտել Ձեր ընտրության կոնֆիդենցիալությունը և ֆիզիկապես վերահսկել, տեսնել, թե ում օգտին եք դուք քվեարկում: Նման խոսակցությունները սուտ են, տարածվում են Ձեզ իբր վերահսկողության տակ պահելու նպատակով:

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930