Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով

Հունիս 06,2026 00:28 Share

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց մեկ ամսյա կալանքի ենթարկել ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին։ Քիչ առաջ ավարտվեց դեռ 18․30-ին մեկնարկած դատական նիստը։

Ինչպես պարզաբանել էին նրա փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Ռուբեն Մելիքյանը, նրան ձերբակալել էին 10 տարվա վաղեմություն ունեցող գործով, որի շրջանակներում մինչ այս պահը որևէ գործողություն չէր կատարվել․ միակ և վերջին հարցաքննությունը եղել էր 2019 թվականի վերջին։

Ըստ քննչական կոմիտեի՝ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930