Գյումրու թիվ 31/36 ընտրատեղամասում, որտեղ ընտրություն կատարեց նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, 91-ամյա մի տատիկ եկել էր քվեարկության հարազատի ուղեկցությամբ։ Լրագրողների այն հարցին, թե եկել եք ընտրելո՞ւ, տատիկը դառնալով դեպի հարազատն` ասաց. «Նիկոլ Փաշինյանին, չէ՞»։
Այնուհետ մանրամասնեց, որ հատուկ Նիկոլ Փաշինյանի համար է այդ տարիքում հասել ընտրատեղամաս։ Հարցին` շատ եք սիրո՞ւմ Փաշինյանին, ասաց. «Շատ, տանջված տղա է, երկու անգամ բանտ է նետվել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































