Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր հեռարձակող ԶԼՄ-ների դեմ են հարուցվել վարչական վարույթներ․ մանրամասներ ՀՌՀ-ից

Հունիս 07,2026 17:54 Share

«Ընտրություններին մասնակցող հինգ քաղաքական ուժի կողմից 7 դիմում-բողոք ենք ստացել»,-ԿԸՀ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։

Նա հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան և «Նոր ուժ» կուսակցությունների դիմում-բողոքները վերաբերվում են «Արմենիա թիվի», «Ա-Թիվի», «Ֆասթ սպորտ» ՍՊԸ-ի կողմից նախընտրական ժամանակահատվածում կուսակցությունների իրավունքի իրացմանը խոչընդոտելուն, «Հայաստան» դաշինքի երկու դիմումներից մեկը վերաբերել է Շանթ, «Արմենիա» և Հանրային հեռարձակողների կողմից քաղաքական գովազդի հեռարձակման ենթադրյալ ապօրինի մերժմանը։ «Ուժեղ Հայաստանի» դիմումը վերաբերում է ՔՊ-ի քաղաքական գովազդին, որը ըստ դիմումատուի՝ պարունակել է «Ուժեղ Հայաստանի» իրավունքների խախտման հատկանիշներ։

Լիանա Դոխիկյանը հավելեց․ «ՀԱԿ-ի դիմում-բողոքները վերահասցեագրվել են մեզ ԿԸՀ-ի կողմից։ Դրանցից մեկը վերաբերում է հանրային հեռարձակողի յուբության հարթակում տեղադրված նյութին, իսկ մյուսը Հանրային հեռարձակողի կողմից կազմակերպված երկրորդ բանավեճի ժամանակ հավասարության խախտման հատկանիշներին։ «Լուսավոր Հայաստանի» և «Նոր ուժի» դիմում-բողոքների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ»։

Լիանա Դոխիկյանը հայտնեց՝ ընտրություններին վերաբերող յոթ վարչական վարույթ է հարուցվել․ «Շանթ» և «Գործարար ալիքի» ծրագրերի մասով վարչական վարույթները հարուցվել են նախընտրական քարոզչությանը վերաբերող տեսալսողական հաղորդումներն առերևույթ առևտրային գովազդով ընդմիջելու արգելքի խախտման հատկանիշներով։ «Ֆասթ սպորտ», «Արմենիա թիվի» և «Ա-Թիվի ծրագրերի մասով վարչական վարույթները հարուցվել են նախընտրական քարոզչության ժամանակ անվճար 25-ական րոպեներից օգտվելու՝ կուսակցությունների իրավունքի իրացման հատկանիշներով։ 5-րդ ալիքի մասով վարչական վարույթը հարուցվել է հեռարձակվող քաղաքական գովազդի պատճառով, որը պարունակել է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգությունը վարկաբեկող տարրեր։ Լռության օրվա հետ կապված խախտում այս պահին արձանագրված չէ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930