Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ և ցանկացած այլ հարթակով քաղաքացիների դեմ ուղղված հոգեբանական տեռորն ու ապօրինի քարոզչությունը. ՀԱԿ

Հունիս 07,2026 19:46 Share

Սիրելի՛ հայրենակիցներ,

Իշխանությունները, ակնհայտորեն վախենալով ժողովրդի ազատ կամարտահայտությունից, դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի։ Ընտրություններին մեր հայրենակիցների դրսեւորած բարձր քաղաքացիական գիտակցությունը եւ ակտիվ մասնակցությունը գնահատելով որպես սպառնալիք իրենց ակնկալած արդյունքներին, նրանք անցել են ընտրողներին ահաբեկելու, վախի մթնոլորտ տարածելու և Հայաստան ժամանող մեր հայրենակիցներին բացահայտ քրեական հետապնդումներով սպառնալու ապօրինի գործին։

ՔՊ-ական պաշտոնյաների հակաօրինական, սպառնալից տեսաուղերձները հանցավոր համագործակցությամբ հեռարձակվում են Հանրային հեռուստատեսությամբ։ Ողջ պետական քարոզչամեքենան լծվել է այդ հակապետական գործին։

Իրավական համակարգի կատարյալ դեգրադացիայի մասին է վկայում այն, որ Քննչական կոմիտեն, փոխանակ քրեաիրավական գնահատականի արժանացնելու օրինախախտ պաշտոնյաներին, նրանց ցուցումով հայտարարում է «ստուգումներն ավելացնելու» մասին։ Փաստորեն, պետական իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական պատժիչ մահակի՝ ընտրական գործընթացը տապալելու համար։ Սա ոտնձգություն է ժողովրդի իշխանության դեմ։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Այն, ինչ անում է իշխանությունը հենց այս վայրկյանին, ժողովրդի կողմից իշխանության կազմավորման սահմանադրական սկզբունքի բռնի խաթարումն է և ազատ կամարտահայտման իրավունքի ոչնչացումը։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ և ցանկացած այլ հարթակով քաղաքացիների դեմ ուղղված հոգեբանական տեռորն ու ապօրինի քարոզչությունը։

Քննչական կոմիտեի և իրավապահ մարմինների ղեկավարներից՝ հետ կանգնել քաղաքական պատվերներ կատարելուց և հիշել, որ պետական մարմիններին սահմանադրական կարգի տապալման մեջ ներքաշելը ծանրագույն հանցագործություն է, որի համար պատասխանատվությունը լինելու է անհատական ու անխուսափելի։

Միջազգային դիտորդական առաքելություններից՝ անհապաղ արձագանքել վարչական ու պետական ռեսուրսի այս աննախադեպ չարաշահմանը, որը վտանգում է ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Իշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է։ Նրանք վախենում են ձեր քվեից։ Ոչ մի պատժիչ մահակ չի կարող սահմանափակել քաղաքացիների ազատ ընտրելու սահմանադրական անօտարելի իրավունքը։

ՀԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930