«Ընդդիմության բացակայությունն ինձ համար ցուցիչ է։ Նշանակում է՝ մեր անվտանգային մարմինները ոչ միայն ձեւավորվել են, այլեւ իրենց դրված խնդիրները բարեխղճորեն կատարում են։ Ամսի 7-ին ընտրություն էր, մենք չտեսանք կուտակումներ, ծեծուջարդ, նախկինում նաև կրակոցներ էին լինում»,- այսօր խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Այս հայտարարությունը Անդրանիկ Քոչարյանն արեց, երբ ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը իր զեկույցը ներկայացնելիս հայտարարեց՝ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը բարձրացել է՝ հասնելով 68 տոկոսի։ Նաեւ ասաց՝ Հայաստանը ամենաապահով երկրների շարքում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը՝ ընտրակաշառքների դեպքերի շատ արագ բացահայտման և կանխարգելման համար։
Փոխնախարար Արմեն Մկրտչյանը հայտարարեց՝ հունիսի 7-ին տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ և այս առիթով շնորհավորեց բոլորիս։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































